Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Վագինիտ` խնդիր, որը հուզում է շատերին
Վագինիտը (լատիներեն` vagina - հեշտոց բառից) հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերակում են մի քանի տիպի վագինիտներ (կոլպիտ)` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն, մեխանիկական և քիմիական։
Ինֆեկցիոն վագինիտը հարուցվում է տարբեր բակտերիաների կողմից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով (ստրեպտոկոկկեր, ստաֆիլոկոկկեր, գոնոկոկկեր, տրիխոմոնադներ, տարբեր տեսակի սնկեր)։
Ոչ ինֆեկցիոն վագինիտը տարբեր դեղամիջոցներից առաջացած ալերգիկ հակազդեցության դրսևորում է։
Մեխանիկական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի այն բորոքումն է, որն առաջացել է մեխանիկական գրգիռներից, ասենք, սեռական ակտի ժամանակ քսուքի անբավարար քանակի դեպքում, պահպանակ օգտագործելիս կամ հեշտոց օտար մարմիններ ներմուծելիս։
Քիմիական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի վնասվածքն է, որն առաջանում է սխալ ցողացրումների պատճառով կամ հակաբեղմնավորիչ քիմիական միջոցներից։ Վագինիտի իրական պատճառը կարող է պարզել միայն մանկաբարձ-գինեկոլոգը կամ մաշկավեներոլոգը։
Ախտորոշումը կատարվում է այն դեպքում, երբ ներզննման արդյունքում նկատվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմրություն (հիպերեմիա) և ոչ բնորոշ արտադրություն։ Ախտորոշումը հաստատելու համար հեշտոցից ու միզուկից քսուք է վերցվում և ուղարկվում լաբորատոր հետազոտման։ Հետազոտման արդյունքում որոշվում է վագինիտի հարուցիչը։ Առաջարկվող հոդվածում մենք կդիտարկենք ամենատարածված ինֆեկցիոն վագինիտների տեսակները։
Տրիխոմոնադային վագինիտի հարուցիչն է միաբջիջ միկրոօրգանիզմ Trichomanas vaginalis-ը։ Այս հիվանդությանը բնորոշ են գարշահոտ կանաչասպիտակավուն կամ դեղնավուն փրփրանման հեղուկի արտադրութունը, ինչպես նաև հեշտոցի և արգանդի շրջանի այրոցները և քորը։ Ախտորոշումը կայացնում են այս արտադրությունների կամ ցանքսի հետազոտություն իրականացնելուց հետո միայն։ Բուժումը միևնույն ժամանակ պետք է ընդունեն երկու սեռական զուգընկերները։ Դեղամիջոցը հակացուցված է կերակրող մայրերին, քանի որ այն արյան միջոցով ներծծվում է կաթի մեջ։
Միկոտիկ վագինիտն ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջանում է Candida albicans սնկերի հարուցմամբ։ Այս սնկերը նորմայի սահմաններում ևս կան ցանկացած առողջ կնոջ հեշտոցում։ Սակայն հիվանդությունն արտահայտվում է թանձր սպիտակ կաթնաշոռի նմանվող արտադրությամբ և սաստիկ քորով։ Միկոտիկ վագինիտով հիվանդանալու հավանականությունն ավելի բարձր է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների, հղիների, հակաբեղմնավորիչ միջոցներ և հակաբիոտիկներ ընդունող կանանց մոտ։
Քանի որ սնկային վարակները կարող են թաքցնել գոնոռեա և սիֆիլիս հիվանդությունների դրսևորումները, ճշգրիտ ախտորոշման համար հատուկ թեստավորում է պետք անցկացնել։ Համաձայն սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր հիվանդություններ ունեցող կանանց հետազոտությունների տվյալների` վերջիններիս 25%-ի մոտ հայտնաբերվել է սեռական օրգանների միկոտիկ ինֆեկցիա։
Սուսանակը` գոնոռեան, ևս կարող է վագինիտի առաջացման պատճառ լինել։ Սուսանակահարույց վագինիտի դեպքում կլինիկական պատկերը շատ նման է տրիխոմոնադային ծագման վագինիտին, սակայն հեշտոցի թարախային արտադրությունը մոխրականաչավուն երանգ ունի և ցավային զգացողությունները շատ ավելի ուժգին են արտահայտված։ Վերոշարադրյալ կլինիկական արտահայտումները վերաբերում են «նոր» սկսված սուսանակին, իսկ քրոնիկ ձևին բնորոշ է «աղավաղված» կլինիկական պատկերը, որն առժամանակ կարող է իրեն զգացնել չտալ։ Բոլոր դեպքերում սուսանակահարույց վագինիտի բուժման համար պարտադիր է դիմել բժշկին և բուժումն անցկացնել լաբորատոր հետազոտությունների հիման վրա։
Բակտերիալ վագինոզը հեշտոցի ինֆեկցիոն հիվանդություն է, որը նախկինում անվանում էին ոչ սպեցիֆիկ կամ հեմոֆիլ վագինիտ։ Մինչդեռ «վագինոզ» տերմինն առավել նախընտրելի է, քանզի վերջինս վկայում է այն մասին, որ այս հիվանդության պարագայում միշտ չէ, որ կարող են գրանցվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք կարմրությունն ու շոշափելու ժամանակ առաջացող ցավը։ Բացի այդ, այսօր արդեն հայտնի է, որ Hemophilus vaginalis-ը (ժամանակակից անվանումը` Gardnerella vaginalis) այդ հիվանդությունն առաջացնող մի շարք բակտերիաներից միայն մեկն է` չնայած այն հանգամանքին, որ դեպքերի 95%-ում հենց վերջինս է հայտնաբերվում հեշտոցից վերցված քսուքում։ Խնդիրը հիմնականում այն է, որ հեշտոցը «պաշտպանող» բակտերիաների քանակը կտրուկ անկում է ապրում, ինչն էլ հանգեցնում է պաթոգեն բակտերիաների ակտիվացմանը։ Արդյունքում վերջիններս արագ զարգանում են և առաջացնում վագինոզ, որին բնորոշ է սովորաբար վատ «ձկնային» հոտ ունեցող մոխրասպիտակավուն արտադրությունը հեշտոցից, որն ուղեկցվում է այրոցներով և քորով։ Սակայն այս ախտանշաններն այնքան էլ արտահայտված չեն, որքան այլ վագինալ ինֆեկցիաների ժամանակ։ Ինչպես ցույց են տվել վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքները, բակտերիալ վագինիտը կարող է առաջանալ նաև վաղաժամ ծննդաբերությունների ժամանակ պտղաջրերի արտահոսքից։
Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ վագինիտը տարբեր բնույթի հիվանդությունների ընդհանրական անվանումն է։ Քանի որ այդ հիվանդության հարուցիչները կարող են լինել և՛ բակտերիաներ, և՛ հասարակ վարակիչներ, և՛ սնկեր, և՛ նույնիսկ հեշտոցի բնական միկրոֆլորայի «ներկայացուցիչներ», բժիշկների առջև դժվարին խնդիր է ծառանում՝ գտնել այնպիսի մի դեղամիջոց, որը կազդի ոչ միայն մի հարուցիչի, այլ միանգամից մի քանիսի վրա։ Այդ դեղամիջոցն իր իդեալական բնութագրով պետք է ունենա հակաբակտերիալ, հակասնկային, հակապրոտոզոյիկ ազդեցություն։ Ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ վագինիտը շատ տարածված է նաև հղի կանանց մոտ` առաջարկվող դեղամիջոցները պետք է զերծ լինեն տերատոգեն (պտղի օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն գործող) հատկություններից։
Ցանկացած ծագման վագինիտի բուժումը շատ պատասխանատու և լուրջ խնդիր է։ Հիվանդության առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին, որը և կպարզի հիվանդության պատճառն ու համապատասխան բուժում կնշանակի։ Այսպիսով կարող ենք ամփոփել, որ վագինիտը տարբեր բնույթի հիվանդությունների ընդհանրական անվանումն է։ Քանի որ այդ հիվանդության հարուցիչները կարող են լինել և՛ բակտերիաներ, և՛ հասարակ վարակիչներ, և՛ սնկեր, և՛ նույնիսկ հեշտոցի բնական միկրոֆլորայի «ներկայացուցիչներ», բժիշկների առջև դժվարին խնդիր է ծառանում` գտնել այնպիսի մի դեղամիջոց, որը կազդի ոչ միայն մի հարուցիչի, այլ միանգամից մի քանիսի վրա։
Sirvad
01.02.2016
Մեդ-Պրակտիկ
24.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Ինչպես գիտեք կրծքով կերակրման ընթացքում շատ դեղեր չի կարելի օգտագործել: Գարդներելյոզի ժամանակ նշանակվում է մետրոնիդազոլ ներքին ընդունման ձևով, որը ևս հակացուցված է կրծքով կերակրման ժամանակ: Կարելի է օգտագործել մետրոնիդազոլի կամ Կլիոն-Դ մոմիկներ, կատարել լվացումներ երիցուկի թուրմով կամ միրամիստինով, առավոտյան կարող եք օգտագործել բետադինի մոմ իսկ երեկոյան մետրոնիդազոլ, 5-7 օր:
Ani
16.01.2016
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Անուշ, բարև Ձեզ: Արյունային արտադրությունը գարդներելլայի հետ կապված չէ: Արյունային արտադրություն կարող է լինել արգանդի վզիկից, վզիկի խողովակից կամ արգանդի խոռոչից; Հարկավոր է անպայման դիմել գինեկոլոգի պատճառը պարզելու համար;
Անուշ
08.01.2016
Մեդ-Պրակտիկ
19.12.2015
Հարգելի Լուսինե, բարև Ձեզ: Միզասեռական տրիխոմոնիազն ունի վերջնական բուժում: Բուժման տևողությունը կախված է ընթացքից, սուր ընթացքի դեպքում բուժումն ավելի կարճատև է: Բուժման ընթացքում կարևոր է խիստ հետևել բժշկի ցուցումներին: Նույն բուժումը պետք է ստանա նաև զուգընկերը:
Լուսինե
18.12.2015
Մեդ-Պրակտիկ
30.06.2015
Հարգելի Qristy, բարև Ձեզ: Քոր առանց պատճառի չի կարող լինել, հարկավոր է հանձնել հեշտոցի քսուկ, պատճառը պարզելու համար: Տնային պայմաններում կարող եք լվացումներ անել երիցուկի թուրմով կամ քլորհեքսիդինի լուծույթով, սակայն դրանք միայն ժամանակավոր էֆեկտ ունեն, հարկավոր է լիարժեք բուժում ստանալ:
Մեդ-Պրակտիկ
30.06.2015
Հարգելի TATEVIK, բարև Ձեզ: Գարդնելյոզը չի խանգարում հղիության նորմալ ընթացքին և չի վնասում պտղի նորմալ զարգացմանը: Սակայն, եթե պլանավորում եք հղիություն, ցանկալի է մինչ այդ ստանալ համապատասխան բուժում: Գարդներելյոզի վտանգը կայանում է նրանում, որ հեշտոցի միկրոֆլորայի խախտման հետևանքով կարող է միանալ երկրորդային ինֆեկցիա, որը ցանկալի չէ, հատկապես հղիության ընթացքում: Ուստի խորհուրդ է տրվում նախօրոք ստանալ բուժում:
Qristy
25.06.2015
TATEVIK
23.06.2015
Մեդ-Պրակտիկ
27.01.2015
Հարգելի Hasmik,գարդներելլայի բուժումը իր մեջ ներառում է հակաբակտերիալ ,հակասնկային,հեշտոցի միկրոֆլորան նորմալացնող և հակասեպտիկ միջոցներ: Ցանկալի է տեղային բուժումը զուգակցել ներքին ընդունման հաբերի հետ: Երեկոյան,քնելուց առաջ հակասեպտիկ լուծույթով լվացում կատարելուց հետո օգտագործեք մետրոնիդազոլ և միկոնազոլ պարունակող մոմիկներ,ցանկալի է նաև խմել մետրոնիդազոլ `հաբերի ձևով: Կարող եք օգտագործել նաև պրոբիոտիկներ հեշտոցի միկրոֆլորան կարգավորելու համար: Նշված միջոցները կարող եք օգտագործել 5-7 օր:
Hasmik
13.01.2015
Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի ՍՅՈՒԶԻ, նկարագրած ախտորոշումներում կան կոսերվատիվ և վիրաբուժական մեթոդներով բուժումներ պահանջող հիվանդություններ, որոնք կախված են հիվանդությունների ընթացքից և, ընդհանուր առմամբ, հիվանդից: Եթե վիճակը թույլ է տալիս ստանալ բուժում, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում կատարել վիրահատություն, ավելի ցանկալի տարբերակ է: Չի բացառվում, որ լինի նաև շտապ վիրահատության կարիք, կամ էլ ընդհանրապես չլինի կարիք, ամեն ինչ կախված է նկարագրած ախտորոշված հիվանդությունների ընթացքից և հիվանդի ընդհանուր վիճակից:
ՍՅՈՒԶԻ
14.05.2014
Կարդացեք նաև
Դեղի` այլ ապրանքից տարբերակող առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ընդունել առանձին օրենք, սահմանել խիստ հսկողություն և ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի...
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ...
Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը...
''...Ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և համոզված եմ, որ այլ ասպարեզում չէի կարողանա աշխատել...'' Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ...
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում...
Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար...
«INTUICIA» (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների...
Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին...
Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը...
Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն